Առաքման պայմաններ

solelle.am-ն իրականացնում է առաքում միայն Հայաստանի Հանրապետությունում։

1. Առաքում Երևանում

  • Երևանում առաքումն անվճար է և իրականացվում է սուրհանդակային առաքման եղանակով՝ պատվերի հաջորդ օրը՝ 12:00–20:00 ժամերի ընթացքում։
  • Կայքում հասանելի է նաև նույն օրը պատվերի մշակման և առաքման տարբերակ՝ լրացուցիչ 2,000 դրամ վճարով, որը գումարվում է պատվերի ընդհանուր ենթակա վճարման գումարին։
  • Նույն օրը առաքման ծառայությունը գործում է միայն Երևանում և այն պայմանով, որ պատվերը կատարված լինի նույն օրը մինչև ժ․15:00։
  • Լրացուցիչ վճարով նույնօրյա առաքումն իրականացվում է սուրհանդակային առաքման եղանակով՝ 17:00–20:00 ժամերի ընթացքում։

2. Առաքում ՀՀ մարզեր

  • Հայաստանի մյուս մարզեր առաքումն իրականացվում է ՀայՓոստով՝ 2–5 աշխատանքային օրվա ընթացքում։

Պատվերի չեղարկում

3. Հաճախորդը կարող է չեղարկել, եթե.

  • Միայն մինչև առաքումը։
  • Պատվերը չեղարկելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ առցանց չաթի միջոցով։
  • Եթե պատվերն արդեն ճանապարհին է, այն այլևս հնարավոր չէ չեղարկել։

4. Կայքը կարող է չեղարկել պատվերը, եթե․

  • պատվերի կատարման ընթացքում տրամադրված տեղեկությունները թերի կամ սխալ են,

  • հաճախորդը չի կատարել թարմացում/խմբագրում՝ հեռախոսազանգով կամ էլ. նամակի միջոցով ծանուցում ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում։

Չեղարկման դեպքում գումարը վերադարձվում է նույն վճարման եղանակով, որով կատարվել է գնումը։ Վճարման վերադարձը իրականացվում է 3–10 աշխատանքային օրում, կախված Ձեր քարտը սպասարկող բանկից։