Նվեր քարտի մասին

Նվեր Քարտ

Ինչպես գնել Նվեր Քարտ

• Նվեր քարտը կարող եք ձեռք բերել մեր կայքից այնպես, ինչպես ցանկացած այլ ապրանք։
• Պետք է ընտրել նվեր քարտը, ավելացնել զամբյուղում և ավարտել գնումը առցանց ձևաչափով։
• Գնման ավարտից հետո նվեր քարտը կուղարկվի էլեկտրոնային փոստով՝ գնորդին և/կամ ուղիղ հասցեատիրոջը։
• Կարող եք գրել անհատական հաղորդագրություն՝ նվեր քարտը ավելի առանձնահատուկ դարձնելու համար (օր․՝ ծննդյան կամ այլ շնորհավորանք)։
• Եթե նշում եք ստացողի էլ․ հասցեն, կարող եք ընտրել նվեր քարտի մասին հաղորդագրությունը ուղարկելու կոնկրետ օր։ Այս տարբերակը հնարովորություն է տալիս նախապես գնել նվեր քարտը, սակայն այդ մասին ստացողին տեղեկացնել այլ ամսաթվով։ Եթե նշված չէ նվերի քարտի ուղարկման օրը, նվեր քարտը կուղարկվի ստացողի էլ․ հասցեին անմիջապես վճարման հաստատումից հետո։
• Նվեր քարտի համար հավելյալ վճար չի սահմանվում։


Նվեր Քարտի պայմաններ

• Վավեր է գնումից անմիջապես հետո 3 ամսվա ընթացում։
• Կարելի է օգտագործել մի քանի անգամ՝ մինչև մնացորդի սպառումը։
• Մնացորդը երևում է վճարման էջում՝ կոդի կիրառման պահին։
• Նվեր քարտի գումարը կանխիկացնել/փոխանցել հնարավոր չէ և կիրառելի չէ այլ նվեր քարտ գնելու համար։
• Նվեր քարտի գումարը վերադարձի ենթակա չէ։
• Solelle–ը պատասխանատվություն չի կրում կորած, գողացած կամ չարտոնված այլ տարբերակով օգտագործված քարտերի համար։
• Յուրաքանչյուր նվեր քարտ ունի եզակի կոդ, որը անհրաժեշտ է պահպանել և չտրամադրել այլ անձանց։

Այժմ հասանելի են  10,000 | 15,000 | 25,000 | 50,000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտեր՝ վավեր գնումից սկսած 3 ամիս ժամկետով։


Ինչպես օգտագործել Նվեր Քարտը

• Վճարման փուլում մուտքագրեք Ձեր նվեր քարտի կոդը հատուկ դաշտում։
• Նվեր քարտի մնացորդը ավտոմատ կնվազեցնի զամբյուղում ավելացրած պատվերի ընդհանուր գումարը։
• Եթե պատվերը գերազանցում է նվեր քարտի մնացորդը, տարբերությունը կարող եք վճարել կայքում առկա վճարման այլ եղանակով։
• Չօգտագործված մնացորդը պահպանվում է մինչև քարտի վավերականության ժամկետի ավարտը։


Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ առցանց չաթի միջոցով կամ գրել info@solelle.am հասցեին։