Վերադարձի քաղաքականություն

Վերադարձ / Փոխանակում / Հատուցում

Վերադարձը հնարավոր է կատարել պատվերի օրվանից հետո 14 օրվա ընթացքում։


Կարևոր․ Բացառություններ/Չվերադարձվող ապրանքներ

Ականջօղերը վերադարձի կամ փոխանակման ենթակա չեն հիգիենայի նկատառումով։


Վերադարձ

Վերադարձի կամ փոխհատուցման համար ապրանքը պետք է լինի՝

  • չօգտագործված,

  • վաճառքի ենթակա տեսքով (պիտակները կցված),

  • իր նախնական փաթեթավորմամբ (ապրանքանիշի տոպրակ, պիտակներ, զարդի պարկեր և այլն)։

Վերադարձը կատարելուց առաջ հաճախորդը պետք է լրացնի կայքում ներկայացված վերադարձի ձևաթուղթը (անուն, էլ. հասցե, պատվերի համար, վերադարձի պատճառ)։

Վերադարձի հետ կապված ծախսերը հաճախորդը կատարում է սեփական միջոցների հաշվին։ Վերադարձը հնարավոր է կատարել միայն ՀայՓոստի փոստային առաքման եղանակով՝ վճարելով ՀայՓոստին առաքման համար։ Վերադարձի համար հաճախորդը պետք է առաքանին ուղարկի solelle.am–ի փոստարկղին

Ներհանրապետական առաքանիների սակագներին կարող եք ծանոթանալ ՀայՓոստի կայքում։ 


Խոտաններ և խնդիրներ

Խնդրում ենք պատվերը ստանալուց անմիջապես հետո ստուգել այն և կապվել մեզ հետ, եթե ապրանքը վնասված է, արտադրական դեֆեկտ ունի կամ եթե ստացել եք սխալ ապրանք։ Մենք կուսումնասիրենք առաջացած խնդիրը և կգտնենք լուծման տարբերակ։


Հատուցում, գումարի վերադարձ

Վերադարձվող ապրանքը ստանալուց և ստուգելուց հետո մենք կհայտնենք՝ գումարի վերադարձը հաստատվել է, թե ոչ։
Գումարի վերադարձ հնարավոր է կատարել միայն այն դեպքում, երբ ապրանքը համապատասխանում է վերոնշյալ պայմաններին։

Հաստատման դեպքում գումարը կվերադարձվի նույն վճարման եղանակով` նույն քարտին, որով կատարվել է գնումը։
Գումարի վերադարձի գործընթացը տևում է 3-10 աշխատանքային օր՝ կախված Ձեր քարտը սպասարկող բանկից։


Փոխանակում

Փոխանակման հայտ կարող է ներկայացվել այն ապրանքների համար, որոնք ենթակա են վերադարձի կամ փոխհատուցման։

Փոխանակման համար ապրանքը պետք է լինի՝

  • չօգտագործված,

  • վաճառքի ենթակա տեսքով (պիտակներով),

  • նախնական փաթեթավորմամբ (ապրանքանիշի տոպրակ, պիտակներ, զարդի պարկեր և այլն)։

Փոխանակման համար հաճախորդը պետք է լրացնի կայքում առկա վերադարձի ձևաթուղթը (անուն, էլ. հասցե, պատվերի համար՝ ընտրելով «փոխանակում» պատճառը)։

Հաճախորդը փոխանակման հայտի հիման վրա վերադարձվող ապրանքը պետք է ուղարկի փոստով՝ solelle.am-ի փոստարկղին*։  Փոխանակման նպատակով վերադարձվող ապրանքի առաքման հետ կապված ծախսերը հաճախորդը կատարում է սեփական միջոցների հաշվին։ Այն հնարավոր է կատարել միայն ՀայՓոստի փոստային առաքման եղանակով՝ վճարելով ՀայՓոստին առաքման համար*։

Փոխանակման նպատակով վերադարձվող ապրանքը ստանալուց, ստուգելուց հետո հաճախորդի նոր ընտրված ապրանքը մենք հաճախորդին կուղարկենք ՀայՓոստով՝ անվճար։

Երևանում սուրհանդակային առաքումը չի գործում փոխանակման հայտի հիման վրա կատարված առաքումների դեպքում։ Բոլոր փոխանակումները իրականացվում են միայն ՀայՓոստի փոստային առաքման եղանակով։

Ներհանրապետական առաքանիների սակագներին կարող եք ծանոթանալ ՀայՓոստի կայքում։ 

*Փոստարկղի հասցե՝ 
ՀայՓոստ 0010, Նալբանդյան փողոց 28, փոստարկղ 77
Երևան, ՀՀ