Ծառայության պայմաններ
ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն Պայմանները և Դրույթները («Պայմաններ») սահմանում են «Լ․ Վարդանյան» ԱՁ-ի (այսուհետ՝ «Սոլէլ») և www.solelle.am կայքի (այսուհետ՝ «Կայք») հաճախորդների (այսուհետ՝ «Հաճախորդ» կամ «Գնորդ») միջև ծագող իրավահարաբերությունները՝ կապված Կայքի միջոցով ապրանքների ձեռքբերման և օգտագործման հետ։ Կայքը նախատեսված է առցանց գնումների համար։
Մուտք գործելով կամ օգտագործելով Կայքի ցանկացած տեղեկատվություն կամ բովանդակություն՝ Դուք՝ որպես հաճախորդ, հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել, հասկացել և համաձայնում եք սույն Պայմանների հետ։ Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք չօգտվել Կայքից։
Օգտվելով Կայքից՝ հաճախորդը համաձայնում է ստորև նշված պայմաններին ու դրույթներին։ Ընկերությունն իրավասու է ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության և «Պայմաններ և դրույթներ» բաժնում։
Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են՝ ըստ ՀՀ օրենսդրության։
Սոլէլը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից տրամադրված տվյալների և տեղեկատվության ճշտության համար։ Սույն Պայմանների խախտման, ինչպես նաև Ձեր կողմից տրված տվյալների անճշտության կամ ոչ հավաստիության համար ամբողջ պատասխանատվությունը կրում եք Դուք։
Սույն Պայմանների համաձայն՝ Սոլէլը իր հաճախորդներին առաջարկում է Կայքի միջոցով գնումներ կատարել և պարտավորվում է գնված ապրանքներն առաքել՝ համաձայն «Առաքման պայմաններ» բաժնի։
Գնորդը պատասխանատվություն է կրում իր անձնական հաշիվներից կատարված վճարումների օրինական ծագման համար։ Նշվածի հետ կապված խնդիրների արդյունքում Սոլէլ ընկերությանը պատճառված ցանկացած վնասի դեպքում Գնորդը պարտավորվում է ամբողջությամբ փոխհատուցել այն։
Կայքի Ընդհանուր Նկարագիր
Կայքը նախատեսված է առցանց գնումների համար։ Կայքում վաճառվում են զարդեր և այլ աքսեսուարներ։ Տե՛ս «Մեր մասին»։
Կայքը հասանելի է 24/7։
Գնումները հնարավոր է կատարել օրվա ցանկացած ժամի, սակայն առաքումները կատարվում են միայն ըստ կայքում ներկայացված առաքման պայմանների։
Կայքում հաճախորդների աջակցումը գործում է 12:00–21:00, սակայն հաճախորդը կարող է հարց ուղարկել ցանկացած ժամի։ Եթե դիմել է սպասարկման ժամերից դուրս, թիմը կպատասխանի վերը նշված աշխատանքային ժամերին։ Պատասխանի ծանուցումը ուղարկվում է հաճախորդի էլ. հասցեին։
Առցանց Չաթի Օգտագործում
Առցանց չաթից օգտվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ տվյալները․
-
էլ. հասցե
-
անուն
-
ազգանուն
Տվյալները օգտագործվում են հաճախորդների սպասարկման որակի բարելավման և պատշաճ ծանուցումներ ուղարկելու համար։
Չաթի պատմությունը պահպանվում է ոչ ավել քան 3 (երեք) ամիս։
Ապրանքի Գին
Կայքում ներկայացված ապրանքների գինը նշված է ՀՀ դրամով և ներառում է բոլոր հարկերը ու պարտադիր վճարները, բացառությամբ նույն օրվա առաքման վճարի Երևան քաղաքում։
Տե՛ս «Առաքման պայմաններ»։
Կայքում գնումները հնարավոր է կատարել միայն առցանց եղանակով։
Ապրանքի Ընտրություն և Գնում
Գնում կատարելու համար անհրաժեշտ է․
-
Ընտրել ապրանքը/ապրանքները և ավելացնել Զամբյուղում
-
Անցնել պատվերի ձևակերպման էջ
-
Լրացնել պարտադիր տվյալները
-
էլ. հասցե
-
անուն, ազգանուն
-
առաքման հասցե (փողոց, տուն, մարզ, քաղաք, փոստային ինդեքս)
-
երկիր (ըստ լռելյայն՝ Հայաստանը)
-
-
Ընտրել առաքման եղանակը
-
Վերանայել պատվերը և լրացված տվյալները
Վճարել հիմա կոճակը սեղմելով՝ հաճախորդը հաստատում է, որ`
-
ծանոթացել է Կայքի պայմաններին
-
ստուգել է իր էլ. հասցեի ճշգրտությունը
-
ստուգել է առաքման հասցեի ճշգրտությունը
-
ստուգել է ընտրված ապրանքները և դրանց քանակները
-
ընտրել է առաքման եղանակը
-
ստուգել է վճարման ենթակա գումարը
Այնուհետև, տեղի է ունենում վերահասցեավորում վճարման էջ։
Նվեր քարտեր
Նվեր քարտերը թվային են, որոնք ձեռք են բերվում կայքի միջոցով՝ ինչպես կայքում վաճառվող այլ ապրանքները, և առաքվում են էլ․ փոստով՝ գնորդին և/կամ գնորդի կողմից նշված ստացողին։ Նվեր քարտերը կարող են օգտագործվել կայքում կատարվող գնումների վճարման համար՝ մինչև մնացորդի ամբողջական սպառումը, նվեր քարտի վավերականության ժամկետի շրջանակում։ Նվեր քարտերը ենթակա չեն վերադարձի, չեն փոխարկվում գումարով և չեն կարող օգտագործվել այլ նվեր քարտեր գնելու համար։ Solelle-ը պատասխանատու չէ կորած, գողացած կամ չարտոնված օգտագործման դեպքում։
Solelle-ը իրավունք է վերապահում փոփոխել նվեր քարտերի պայմանները, ներառյալ՝ վավերականության ժամկետը կամ օգտագործման կանոնները։ Սակայն փոփոխությունները չեն տարածվում այն նվեր քարտերի վրա, որոնք ձեռք են բերվել փոփոխություններից առաջ․ յուրաքանչյուր նվեր քարտ շարունակում է գործել այն պայմաններով, որոնք ուժի մեջ են եղել գնման պահին։ Մանրամասները տե՛ս «Նվեր քարտերի տեղեկատվություն»։
Պատվերի Վճարում
Կայքում վճարումները կատարվում են միայն առցանց՝ Visa, Mastercard, ArCa վճարային համակարգերով։
Վճարման էջում անհրաժեշտ է մուտքագրել․
-
քարտի համար
-
քարտապանի անուն
-
քարտի գործողության վերջնաժամկետ (ամիս, տարի)
-
CVV կոդ
Պրոցեսինգային կենտրոնը ստուգում է քարտի առկայությունը 3DSecure համակարգում, որից հետո վճարումը հաստատվում կամ մերժվում է։
Վճարման ամբողջ գումարը ելքագրվում է միանգամից։
Պատվերի գրանցման և հաստատման մասին ծանուցումը ուղարկվում է հաճախորդի նշած էլ. հասցեին։ Վճարումը կատարելուց հետո կայքը ստանում է վճարման մասին ինֆորմացիան, որը պարունակում է վճարումը հաստատող բանկային կարգերին համապատախան դաշտերը։
Պատվերի գանձման մասին կտրոնը հաճախորդը կարող է տեսնել կամ բեռնել իր բանկային քարտի գործող կամ դեռևս չհաշվացված գործարքներում։ Հարցերի դեպքում հաճախորդները պետք է դիմեն քարտը սպասարկող բանկին։ Առանձին դեպքերում, հաճախորդի ցանկությամբ, կարող է պատվերի ձևակերպման ժամանակ նշված էլ․ փոստին ուղարկվել վճարման մասին կտրոնը։
Վճարումը կատարելուց հետո կայքը ստանում է վճարումը հաստատող տվյալները՝ բանկային ստանդարտներին համապատասխանող անհրաժեշտ տեղեկատվությամբ։
Պատվերի չեղարկում
Գնորդը համաձայնում է, որ Սոլէլը պատասխանատվություն չի կրում պատվերի չեղարկման հետևանքով առաջացած կորուստների կամ վնասների համար։
Պատվերի վերադարձ/փոխանակում
Կայքը նախատեսված է առցանց առևտրի համար և վերադարձի կամ փոխանակման անհրաժեշտության դեպքում, հաճախորդը պետք է առաքանին հետ ուղարկի կայքի փոստարկղին՝ վճարելով ՀայՓոստին առաքման համար։ Մանրամասները տե՛ս Վերադարձի քաղաքականություն։
Ֆորս-մաժոր
Ֆորս-մաժորային հանգամանքներ են․
-
բնական աղետներ
-
զինված հակամարտություններ
-
գործադուլներ
-
քաղաքացիական անկարգություններ
-
այլ հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում պարտավորությունների կատարումը
Կայքի հայեցողություն
Solelle-ն իրավունք ունի չեղարկել պատվերը, եթե դա անհրաժեշտ է իր շահերը պաշտպանելու կամ պատվերը կատարելը խոչընդոտող այլ պատճառներով։