Գաղտնիության քաղաքականություն

Վերջին թարմացում՝ դեկտեմբերի 1, 2025 թ․


Solelle Լ. Վարդանյան ԱՁ, ՀՎՀՀ 49970093 (այսուհետ՝ «Սոլէլ») վարում է այս առցանց խանութը և կայքը, ինչպես նաև դրա հետ կապված ամբողջ տեղեկատվությունը, բովանդակությունը, ֆունկցիաները, գործիքները, ապրանքներն ու ծառայությունները (այսուհետ՝ «Ծառայություններ»): Ձեզ՝ հաճախորդին, գնումների տիրույթ ապահովելու նպատակով Solelle. Լ. Վարդանյան ԱՁ-ն գործում է Shopify հարթակի միջոցով, որը հնարավորություն է տալիս տրամադրել Ծառայությունները հաճախորդին։ Այս Գաղտնիության քաղաքականությունը ներկայացնում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և բացահայտում Ձեր անձնական տվյալները, երբ այցելում եք, դիտում, օգտվում, գնումներ կամ այլ գործողություններ եք կատարում մեր Ծառայությունների միջոցով, կամ այլ կերպ կապ հաստատում մեզ հետ։ Եթե մեր Օգտագործման պայմանների և այս Գաղտնիության քաղաքականության միջեւ հակասություն առաջանա, ապա անձնական տվյալների հավաքագրման, մշակման և բացահայտման հարցերում ուժ ունի հենց այս Գաղտնիության քաղաքականությունը։

Խնդրում ենք ուշադիր կարդալ այս Գաղտնիության քաղաքականությունը։ Օգտվելով Ծառայություններից՝ դուք հաստատում եք, որ կարդացել եք այս քաղաքականությունը և հասկանում եք Ձեր տվյալների հավաքագրման, օգտագործման և բացահայտման կարգը, ինչպես նկարագրված է այստեղ։

1. Հավաքվող կամ մշակվող անձնական տվյալներ

«Անձնական տվյալներ» կապակցության օգտագործմամբ, նկատի ունենք այն տեղեկատվությունը, որը հնարավորություն է տալիս նույնականացնել Ձեզ կամ կարող է կապված լինել Ձեզ կամ այլ անձի հետ։ Անձնական տվյալներ չեն համարվում տվյալները, որոնք հավաքագրվել են անանուն կերպով կամ ապաանհատականացված են այնպես, որ այլևս չեն կարող նույնականացնել Ձեզ կամ կապված լինել Ձեզ հետ։

Մենք կարող ենք հավաքել կամ մշակել հետևյալ անձնական տվյալների կատեգորիաները, ներառյալ՝ դրանցից ստացված եզրակացությունները: 

1.1 Ստացված անձնական տվյալների տեսակներ

  • Կոնտակտային տվյալներ, ներառյալ՝ Ձեր անունը, հասցեն, վճարային հասցեն, առաքման հասցեն, հեռախոսահամարը և էլ․փոստի հասցեն։

  • Ֆինանսական տվյալներ՝ ֆինանսական հաշվի տվյալներ, գործարքների մանրամասներ, վճարման միջոցը, վճարման հաստատումը և այլ վճարային տվյալներ։

  • Հաշվի տվյալներ, ներառյալ՝ օգտանունը, գաղտնաբառը, անվտանգության հարցերը, նախընտրությունները և կարգավորումները։

  • Գործարքների տվյալներ, ներառյալ՝ այն ապրանքները, որոնք դիտում եք, ավելացնում եք զամբյուղ, նախընտրելիների ցանկ կամ Ձեր գնումը ինչպես նաև վերադարձներ, փոխանակումներ, չեղարկումներ և Ձեր նախորդ գնումների պատմությունը։

  • Մեզ հետ կապը, ներառյալ այն տեղեկատվությունը, որը տրամադրում եք մեզ հետ հաղորդակցվելու ընթացքում, օրինակ՝ հաճախորդների սպասարկման հարցման ժամանակ։

  • Սարքի տվյալներ, ներառյալ՝ Ձեր սարքի (հեռախոս, համակարգիչ, տաբլետ և այլ), բրաուզերի կամ ցանցային միացման վերաբերյալ տեղեկատվությունը, Ձեր IP հասցեն և այլ նույնականացուցիչները

  • Օգտագործման տվյալներ, Տվյալներ այն մասին, թե ինչպես և երբ եք օգտվում կայքի Ծառայություններից կամ օգտվում կայքից

 

2. Ընդհանուր տեղեկություններ

Մենք պարտավորվում ենք պաշտպանել և հարգել մեր հաճախորդների անձնական տվյալների գաղտնիությունը և ապահովել դրանց անվտանգությունը մեր Ծառայություններն օգտագործելիս: Սույն քաղաքականության նպատակն է տեղեկատվություն տրամադրել Ձեզ այն մասին, թե մեր Ծառայություններից օգտվելու արդյունքում անձնական տվյալների ձեռքբերման, օգտագործման, հրապարակման և այլ ձևով մշակման, ինչպես նաև այդ տվյալների առնչությամբ Ձեր ունեցած իրավունքների վերաբերյալ ինչպիսի քաղաքականություն է վարում Սոլէլը :

2.1 Տվյալների օգտագործում

Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները Ծառայությունները մատուցելու և դրանք կատարելագործելու նպատակով, ինչպես նաև օրենքով սահմանված և Սոլէլի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման համար: Օգտվելով Ծառայություններից՝ Դուք համաձայնում եք սույն քաղաքականությանը համապատասխան Ձեր տվյալների ձեռքբերմանը, օգտագործմանը, պահպանմանը, մշակմանը, երրորդ անձանց փոխանցմանը և սույն քաղաքականությանը չհասկասող տվյալների ցանկացած այլ ձևով մշակմանը։ 

2.2 Սահմանումներ

Այս Գաղտնիության քաղաքականությունում օգտագործված տերմինները, ունեն այն նշանակությունները, որոնք սահմանված են Սոլէլի կայքում հրապարակված «Ընդհանուր դրույթներում և պայմաններում» բաժնում։ 


3. Կոնտակտային տվյալներ

3.1. Սոլէլը հանդես է գալիս որպես անձնական տվյալներ մշակող և գործում է առցանց, վաճառք իրականացնելով միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։

3.2. Ձեր անձնական տվյալների վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ info@solelle.am էլեկտրոնային հասցեով կամ կայքի առցանց չաթով։


4. Ձեռք բերվող տեղեկատվությունը

4.1. Անհրաժեշտ անձնական տվյալներ 

Ծառայություններից օգտվելու համար, մենք կարող ենք խնդրել որոշակի անձնական տվյալներ․

  • Անուն, ազգանուն

  • Առաքման և/կամ բնակության հասցե

  • Փոստային ինդեքս

  • Էլ. փոստի հասցե

  • Հեռախոսի համար

Նշված ցանկը սպառիչ չէ և կարող է ներառել այլ տվյալներ՝ անհրաժեշտության դեպքում։

4.2. Ավտոմատ մշակվող տվյալներ

Մենք կարող ենք մշակել նաև՝

  • Կայքի այցելությունների և համացանցային հաղորդակցությունների վերաբերյալ տվյալներ

  • Տեխնիկական տվյալներ սարքի և բրաուզերի վերաբերյալ

  • Վճարային տվյալներ և գործարքների մանրամասներ

  • Մեզ հետ հաղորդակցությունները (զանգեր, առցանց չաթ և այլն)

  • Տեղակայման տվյալներ (ներառյալ՝ IP հասցե)

  • Ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն, որը տրամադրում եք կայքի միջոցով

4.3. Վճարային անվտանգության ստուգումներ

Սոլէլը կարող է օգտագործել երրորդ կողմերի ծառայություններ՝ սարքի և վճարային միջոցի գնահատման նպատակով՝ խարդախությունից պաշտպանվելու համար։


5. Տվյալների մշակման իրավական հիմքը

5.1. Անձնական տվյալների մշակումն օրինական է, եթե.

  • Մշակումը համապատասխանում է օրենքի պահանջներին և առկա է անձի համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։


6. Անձնական տվյալների գաղտնիությունը

6.1. Մեզ հայտնի դարձած անձնական տվյալները գաղտնի են և պաշտպանված են օրենքով։

6.2. Մեր աշխատակիցները և տվյալների հետ կապ ունեցող այլ անձինք ստորագրել են չհրապարակման պարտավորություն և զգուշացվել են պատասխանատվության մասին։


7. Տվյալների օգտագործումը

Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները՝

  • Ծառայությունները մատուցելու և պահպանելու համար

  • Ծառայությունների փոփոխությունների մասին տեղեկացնելու համար

  • Ծառայություններից պատշաճ օգտվելու ապահովման համար

  • Ընդունված գործարքները կատարելու համար

  • Հաճախորդների աջակցություն տրամադրելու համար

  • Վերլուծություն և վիճակագրություն իրականացնելու համար

  • Ծառայությունների օգտագործումը վերահսկելու համար

  • Տեխնիկական խնդիրները հայտնաբերելու և լուծելու համար

  • Ձեր նախնական համաձայնությամբ՝ մարքեթինգային հաղորդագրություններ ուղարկելու համար


8. Տվյալների փոխանցումը երրորդ անձանց

8.1. Մեր Ծառայությունները մատուցելու համար մենք կարող ենք համագործակցել երրորդ կազմակերպությունների հետ (վճարային համակարգեր, տեխնիկական աջակցություն և այլն)՝ պայմանագրային անվտանգության ապահովմամբ։

8.2.  Օրենքով նախատեսված դեպքերում տվյալները կարող են տրամադրվել պետական մարմիններին։ Տվյալները տրամադրվում են առաքում իրականացնող ընկերություններին՝ առաքանին հաճախորդին հասցնելու նպատակով։


9. Տվյալների հրապարակումը

Տվյալները կարող են հրապարակվել, եթե այն անհրաժեշտ է՝

  • Իրավական պարտավորությունների կատարման համար

  • Սոլէլի իրավունքները և սեփականությունը պաշտպանելու համար

  • Հնարավոր խախտումների կանխման կամ քննության համար

  • Այս քաղաքականությանը չհակասող այլ նպատակներով

10. Տվյալների պահպանումը

10.1. solelle.am-ն հասանելի է ինտերնետային տիրույթում ցանկացած վայրից, սակայն ծառայություններ է մատուցում միայն ՀՀ տարածքում։
Կայքը գործարկված է Shopify հարթակում, և տվյալները պահվում և մշակվում են Shopify-ի սերվերներում։
Օգտվելով կայքից՝ Դուք համաձայնում եք, որ Սոլէլը կարող է փոխանցել Ձեր տվյալները այլ հարթակ, եթե դա անհրաժեշտ լինի տեխնիկական նպատակներով և/կամ ծառայությունների մատուցումը ապահովելու համար։

10.2. Երրորդ անձանց հետ համագործակցությունը ապահովված է պայմանագրային վերահսկողությամբ։

10.3. Տվյալները պահվում են մինչև 5 տարի՝ պատվերի պատմությունը պահպանելու նպատակով։


11. Տվյալների պաշտպանությունը

Մենք ձեռնարկում ենք ողջամիտ քայլեր՝ տվյալների կորուստը, չարաշահումը, փոփոխումը կամ ոչնչացումը կանխելու համար։ Տվյալները գտնվում են Shopify-ի գերպաշտպանված ցանցերում։


12. Ձեր իրավունքները

Դուք իրավունք ունեք՝

  • Հետ վերցնել համաձայնությունը

  • Բողոք ներկայացնել լիազոր մարմնին (Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն)

  • Ունենալ հասանելիություն Ձեր տվյալներին

  • Պահանջել ուղղել/թարմացնել տվյալները

  • Պահանջել ոչնչացնել հնացած կամ սխալ տվյալները

  • Հրաժարվել մարքեթինգային հաղորդագրություններից

Հարցերի դեպքում կարող եք գրել info@solelle.am հասցեին։


13. Քաղաքականության փոփոխումները

13.1 Թարմացումների իրավունք

Սոլէլը կարող է փոփոխել Գաղտնիության քաղաքականությունը։ Թարմացված տարբերակը հասանելի կլինի կայքում` վերջին թարմացման ամսաթվի մասին նշումով։

13.2 Փոփոխությունների գործարկման ամսաթիվ

Թարմացումները ուժի մեջ են մտնում վերը նշված «Վերջին թարմացում» ամսաթվից։  Փոփոխությունների հրապարակումից հետո Ծառայություններից օգտվելը համարվում է համաձայնություն՝ թարմացված/վերմշակված Քաղաքականությանը։ Մուտք գործելու կամ ծառայությունները շարունակելու միջոցով Դուք ընդունում եք փոփոխությունները։

Գաղտնիության քաղաքականության հայերեն տարբերակը առաջնահերթ է։